Քիմ Քարդաշյանի հայկական արմատների մասին լռել են

12:43   23 հունվարի, 2013

GQ տղամարդկանց համար ամսագրի ամերիկյան թողարկումը մեղադրվում է ռասիզմի մեջ։ Բանն այն է, որ հրատարակության կազմած՝ XXI դարի ամենասեքսուալ կանանց ռեյթինգում որոշ կանայք ներգրավվել են բացառապես «էթնիկ գեղեցկության» համար. ռեյթինգում հայտնվել է «Ամենաթեժ հնդկացի ճուտիկ» (դերասանուհի Ֆրիդա Փինթո), «Ամենաթեժ չինացի ճուտիկ» (դերասանուհի Չժան Ցզին) եւ նույնիսկ «Ամենասեքսուալ հղի շրիլանկուհի» (երգչուհի Մաթհանգի Արուլպրագասամ, ով հայտնի է որպես M.I.A.), իսկ դերասանուհի Մոնիկա Բելուչին ճանաչվել է «Ամենաթեժ իտալացի ճուտիկ»։

Ըստ NEWSru.com-ի, երգչուհի Բեյոնսեն աֆրոամերիկյան ծագում, իսկ դերասանուհի Միլա Կունիսը ուկրաինական արմատներ ունեն։ Էլ չենք խոսում հայկական արմատներով բարձրաշխարհիկ կին Քիմ Քարդաշյանի մասին… Այսպես, նրանք թոփ 100-ի մեջ են մտել առանց տոհմի մասին մեկ բառ անգամ հիշատակվելու։

Քննադատները վրդովվել են, որ այս եւ մի քանի այլ կանանց GQ –ն գրավիչ է համարում միայն էթնիկական պատկանելության շնորհիվ։



© NEWS.am STYLE