Հայտնի մոդել Ստելա Մաքսվելը Հայաստանում ֆոտոշարք է իրականացրել Vogue Russia-ի համար (ֆոտո)

09:25   17 սեպտեմբերի, 2015

Հայտնի մոդել, Victoria's Secret-ի «հրեշտակ» Ստելա Մաքսվելը Հայաստանում ֆոտոշարք է իրականացրել Vogue ամսագրի ռուսական հրատարակության համար:

Մոդելը լուսանկարվել է հայկական տարազով եւ աքսեսուարներով: Ֆոտոշարքն արվել է Vogue Russia-ի հոկտեմբերի թողարկման համար:

Ֆոտոշարքի հեղինակը լուսանկարիչ Դավիթ Մուշեղյանն է, ով նախագծի մասին Instagram-ի իր էջում գրել է.

«Vogue Russia-ի եւ Ստելա Մաքսվելի հետ ճանապարհորդություն ենք կատարել Հայաստան: Չափազանց հուզված եմ: Ինչպես շատերդ գիտեք, ես հայ եմ, եւ այս նախագիծն ինձ համար առավել քան կարեւոր էր իրականացնել Vogue-ի եւ Stella-ի հետ»:

Ի դեպ, վերջերս հայտնի է դարձել, որ Ստելան սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսի հետ սիրային հարաբերությունների մեջ է, ինչն էլ ավելի է մեծացրել հասարակության հետաքրքրությունը 25-ամյա մոդելի հանդեպ:

Պատրաստեց՝ Շ. Շուշան



© NEWS.am STYLE