Երիտասարդություն ու բնություն. Chanel-ի վերջին ցուցադրությունը

15:53   23 հունվարի, 2013

Կուտուրյե Կարլ Լագերֆելդը Փարիզում Բրաձրակարգ նորաձեւության շաբաթվա ընթացքում բոլորին զարմացրեց Chanel-ի իր ցուցադրությամբ ։ Հավաքածուի համար որպես բեմ ընտրվել էր Grand Palais –ի անտառային հատվածը։

Սակայն անտառի թեման ընտրվել էր ոչ միայն դեկորացիայի ու տրամադրություն ստեղծելու համար։ Այդ ամենն արտացոլվում էր նաեւ մոդելների վրա. ցանցավոր դետալները, իրենց հյուսվածքով խիտ բուսականություն հիշեցնող ժանյակները, կարծես ինչ-որ վիկտորիանական հեքիաթային պատմությունից փոխառված բարձր ժանյակներ, երկարաճիտներ եւ ծաղկավոր կտորներից ու կոկոններով ասեղնագործված երեկոյան ու կոկտելային զգեստներ։

Կարելի է առանձնացնել Chanel-ի ցուցադրության երկու միտում. բնություն եւ երիտասարդություն։ Իսկ մոդելներին միանգամայն կարելի է համեմատել անտառի հավերժահարերի հետ։



© NEWS.am STYLE