«Մենք չենք հաստատել անգամ մեր մասնակցությունը «Եվրատեսիլ-2016»-ին». Գոհար Գասպարյան

13:37   17 սեպտեմբերի, 2015

Համացանցում տարածված լուրերը, թե հաջորդ տարի Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացնելու է Իվետա Մուկուչյանը, ապատեղեկատվություն է. այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց մրցույթում հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

«Հանրային հեռուստաընկերությունը նման որոշումները հայտնում է պաշտոնական հաղորդագրության տեսքով, իսկ նման հաղորդագրություն մենք չենք տարածել, նշանակում է՝ դա ապատեղեկատվություն է։ Մենք չենք հաստատել անգամ մեր մասնակցությունը «Եվրատեսիլ-2016»-ին։ Այժմ մենք զբաղված ենք միայն «Մանկական եվրատեսիլի» նախապատրաստական աշխատանքներով։ Կխնդրեի սպասել մեր պաշտոնական հաղորդագրությանը»,-եզրափակեց նա։

Նշենք, սակայն, որ ինքը՝ Իվետան, դեմ չէր լինի մասնակցել «Եվրատեսիլ»-ին։ Այս մասին երգչուհին ասել էր մեզ հետ զրույցում։  «Ամբողջովին պատրաստ եմ մասնակցելու «Եվրատեսիլ»-ին՝ թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես»,-հայտարարել էր նա։

Շ. Շուշան



© NEWS.am STYLE