Քանիե Ուեսթը ներկայացրել է իր նոր երգը՝ Fade

15:26   17 սեպտեմբերի, 2015

Քանիե Ուեսթի՝ Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի շրջանակներում ներկայացված նոր Yeezy II հավաքածուի մասին արդեն խոսել ենք։ Այժմ անդրադառնանք կարեւոր մի հանգամանքի. մոդելները պոդիում են բարձրացել 38-ամյա ռեփերի նոր «Fade» երգի ներքո։

Փաստորեն, Քանիեն այսպես է ներկայացրել իր նոր ստեղծագործությունը։

Նշենք, որ երգը ձայնագրված է Post Malone-ի եւTy Dolla $ign-ի մասնակցությամբ։ Որոշ պարբերականներ նշում են, որ երգը ներառվելու է Ուեսթի SWISH ալբոմում, որի թողարկման օրը դեռ հայտնի չէ։



© NEWS.am STYLE