«Թաքնված ու նրբագեղ սեքսուալություն». Versace-ի ցուցադրությունը Փարիզում (ֆոտո)

13:41   23 հունվարի, 2013

Փարիզում Բարձրակարգ նորաձեության շաբաթը բացեց Atelier Versace-ի գարուն-ամառ 2013 ցուցադրությունը։

Դոնաթելա Վերսաչեի խոսքով, այս անգամ նա նախընտրել է թաքնված, այլ ոչ՝ ճչացող սեքսուալությունը. ժակետները, թեեւ մերկ մարմնի վրա են հագած, սակայն կոճկած ու գոտիով պինդ կապած են, իսկ զգեստները, թեեւ՝ կարճ, սակայն ամբողջովին փակ են։

Մոտեցող գարնան թրենդներից մեկը բացվածքներն են, որ հայտնվել են Alexander Wang-ի, Michael Kors-ի ու Cushnie et Ohns-ի հավաքածուների գարնանային-ամառային զգեստների վրա, կան նաեւ Versace-ի մոտ։ Դրանց համար հարմար տեղերի ընտրության (ազդրի երկայնքով, փորի վրա, լանջաբացվածքին կամ արեւահյուսակի մոտ) շնորհիվ թույլ սեռի շատ ներկայացուցիչներ վստահաբար կվազեն Versace-ի խանութներ։  «Թաքնված սեքսուալությունն» ընդգծել են նաեւ մոդելների կերպարները. աչքերի շեշտադրումով վառ դիմահարդարումն ու հսկայական օղակ ականջօղերը, ձիգ հավաքած մազերը։

Լուսանկարը Korrespondent.net կայքից



© NEWS.am STYLE