Լեդի Գագայի նոր երգը՝ ամերիկյան քոլեջներում սեռական բռնության մասին

10:46   18 սեպտեմբերի, 2015

Լեդի Գագան Youtube-ում ներկայացրել է իր նոր երգը՝ «Til It Happens to You»։ Հայտնի աստղի նոր ստեղծագործությունը պատմում է ամերիկյան քոլեջներում կատարվող սեռական բռնությունների մասին։ Սինգլի վաճառքից ստացված հասույթի մի մասը տրամադրվելու է այն կազմակերպությանը, որն աշխատում է քոլեջներում սեռական բռնության ենթարկվածների հետ։

«Այս երգը նրանց համար է, ով իր կյանքում նման դաժան փորձ է ունեցել։Հուսով եմ՝ դուք զգում եք մեր սերն ու աջակցությունը։ Դուք միայնակ չեք, ձեր կողքին միշտ կան մարդիկ, որոնք պատրաստ են ձեզ օգնել»,-  Twitter-ում գրել է Գագան։

 

 



© NEWS.am STYLE