«Ընկերներ»՝ բոլոր ժամանակների լավագույն սերիալն ըստ The Hollywood Reporter-ի

14:10   18 սեպտեմբերի, 2015

Ո՞վ չի սիրում ամերիկյան սերիալները՝ բարձրորակ, դերասանական հիանալի խաղով, գեղեցիկ նկարահանված ու դիտարժան։ Ամերիկյան սերիլաները վաղուց գերազանցել են մեքսիկական եւ բրազիլական սերիալներին՝ չենք ասում ռուսական եւ հայկական ֆիլմերի մասին։

The Hollywood Reporter պարբերականը կազմել է բոլոր ժամանակների լավագույն սերիալների վարկանիշային աղյուսակը՝ հիմնված կինոաշխարհի 2800 ներկայացուցիչների շրջանում անցկացված հարցումների վրա։

Այսպիսով,

Առաջին տեղում «Ընկերներ» սերիալն է, որը թողարկվել է 1994-2004թթ-ին եւ արժանացել «Էմմի» եւ «Ոսկե Գլոբուս» մրցանակների։

Երկրորդում  «Breaking Bad» սերիալներն է, որը NEWS.am STYLE-ը խորհուրդ է տալիս անպայման դիտել։ Այն ցուցադրվել է 2008-2013թթ-ին եւ ստացել «Էմմի» մրցանակ։

Լավագույն եռյակը եզրափակում է Դեւիդ Դուխովնիի եւ Ջիլիան Անդերսոնի մասնակցությամբ «Գաղտնի նյութեր» հեռուստասերիալը (1993-2002)։

Վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղում «Գահերի խաղն է»։ Լավագույն հնգյակում տեղ է գտել նաեւ «Seinfeld» ֆիլմը (1989-1998)։

Բոլորին քաջ հայտնի «Սիմփսոնները» մուլտսերիալը այս ցուցակում տասներորդ է։

Վարկանիշային աղյուսակում հայտնվել են նաեւ Lost (15), «Twin Peaks» (20), «House of Cards»  (21), «The Big Bang Theory» (25), «True Detective» (52) եւ մի շարք այլ սերիալներ։



© NEWS.am STYLE