Սիրուշոյի «Պռեգոմեշը»`ամերիկյան «Ռեյ Դոնովան» հայտնի հեռուստասերիալում

13:02   18 սեպտեմբերի, 2015

NEWS.am STYLE-ն արդեն պատմել է այն մասին, որ ամերիկյան «Ռեյ Դոնովան» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանի 10-րդ էպիզոդը կոչվում է «Մի գիշեր Երևանում» («One Night in Yerevan») և ներկայացնում է գլխավոր հերոսի պայքարը հայկական մաֆիայի դեմ:

Բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս էպիզոդով, շտապենք ուրախացնել` նշելով, որ «Մի գիշեր Երևանում» էպիզոդն արդեն հասանելի է համացանցում:

Վերնագրից, միգուցե, ենթադրեք, որ էպիզոդի գործողությունները նկարահանվել են Երևանում, սակայն «One Night in Yerevan»-ը Հայոց ցեղասպանության մասին պատմող երգի վերնագիրն է, որը Հասմիկ անունով հայ երգչուհին ցանկանում է կատարել ամերիկյան հայտնի հեռուստաալիքներից մեկի եթերով: Հասմիկի դերում հանդես է գալիս իսպանական և իրանական արմատներ ունեցող ամերիկացի դերասանուհի Սառա Շահին: Սառան հանրությանը հայտնի է «Տեսադաշտում» և «Ավելի քան սեր» ֆիլմերից: 

Ի դեպ, ֆիլմում հնչում է նաև Սիրուշոյի «Պռեգոմեշ» երգից փոքրիկ հատված (10-րդ էպիզոդ, 2-րդ րոպեից):

Սյունե Առաքելյան

"PreGomesh" by Sirusho featured as a soundtrack on Award Winning TV-Series "Ray Donovan". Starring World famous actors such as Jon Voight ("Mission Impossible"), Paula Malcomson ("The Hunger Games"), Katie Holmes and Sarah Shahi, who plays an Armenian singer - Hasmig, who is fighting for the recognition of the Armenian Genocide.#showtime #raydonovan #yerevan #donovans #onenightinyerevan #sirusho #pregomesh #soundtrack #donofans #SarahShahi Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» երգը հնչել է բազմակի մրցանակակիր «Ռեյ Դոնովան» հեռուստասերիալում, որպես սաունդթրեք: Գլխավոր դերերում՝ աշխարհահռչակ դերասաններ Ջոն Վոյթը («Առաքելությունն անհնարին է»), Պաուլա Մալքոմսոնը («Խաղեր»), Քեյթի Հոլմսը և Սառա Շահին: Վերջինս խաղում է հայ երգչուհի Հասմիկի դերը, ով պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար

Posted by Sirusho on Friday, September 18, 2015


© NEWS.am STYLE