Նյու Յորքի Նորաձեւության շաբաթ. Ralph Lauren-ի գարուն-ամառ 2016 հավաքածուն

16:35   18 սեպտեմբերի, 2015

Նյու Յորքի Նորաձեւության շաբաթի վերջին օրն իր գարուն-ամառ 2016 հավաքածուն է  ներկայացրել Ralph Lauren-ը։

Ցուցադրությունը Նյու Յորքից առցանց հեռարձակվում էր նաեւ լոնդոնյան Փիքադիլի հրապարակի մեծ էկրաններին։

Հավաքածուի առաջին մասի ցուցադրության ժամանակ մոդելները վերածվել էին նավաստիների։

Սկզբում հագուստները միայն սպիտակ եւ կապույտ զոլերով են եղել, իսկ հետո աստիճանաբար փոփոխվել են՝ համադրվելով կարմիր եւ բեժ գույներով։ Իսկ վերջում զոլերն ընդհանրապես անհետացել են՝ վերածվելով մինչեւ հատակը ձգվող զգեստների, կիսաշրջազգեստների եւ կոմբինեզոնների։

Ռալֆ Լորենի նոր հավաքածուում ընդգրկված բոլոր զգեստներն ու աքսեսուարները կարելի է վերցնել ծովային ճանապարհորդության գնալիս։

Նշենք, որ ցուցադրությունը գնահատելու էին եկել Ջուլիան Մուրը, Ջեսիկա Չեսթեյնը, Ալեք Բոլդուինը, Աննա Վինտուրը եւ ուրիշներ։

 

Ջուլիանա Մուր, Ջեսիկա Չեսթեյն, Ալեք Բոլդուին, Հիլարիա Թոմաս Բոլդուին



Աննա Վինտուր

 

 

Աղբյուրը՝ Spletnik, Buro247, Daily Mail

Լուսանկարները՝ Getty, Splash, Wenn, REX



© NEWS.am STYLE