Կրծկալի էվոլյուցիան՝ մի քանի րոպեում

17:02   18 սեպտեմբերի, 2015

Glamour-ի  Youtube –յան ալիքում հայտնվել է հոլովակ, որը ցուցադրում է, թե ինչպես է տեղի ունեցել կրծկալի էվոլյուցիան ժամանակի ընթացքում։

Հոլովակի սկզբում ցուցադրվում է կրծկալի այն ձեւը, որը կանայք հագել են Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում։ Ցուցադրվում է նաեւ ХVI-ХХ դարաշրջանում օգտագործվող կորսետները, որոնք շատ արդիական են մինչեւ այսօր։

1920-ականներից նախընտրելի են եղել այն կրծկալներ, որոնք ընդգծել են կնոջ կուրծքը, իսկ հետո նորաձեւ են դարձել կոնաձեւ կրծկալները։

Հոլովակն ավարտվում է ապագան խորհրդանշող, ռոբոտների համար նախատեսված կրծկալով։

 

 



© NEWS.am STYLE