Twitter-ում ամենահայտնի ռուս դերասանները

12:16   19 սեպտեմբերի, 2015

Twitter-ում ամենահայտնի ռուս դերասանների վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցրել է Comedy club-ի անդամ Գարիկ Խառլամովը։ «Дни»-ի փոխանցմամբ՝ արտիստի էջում կան ավելի քան 2 միլիոն բաժանորդագրված օգտատեր, որոնք ակտիվորեն ռեթվիթ են անում 34-ամյա աստղի գրառումները։

Երկրորդ տեղում դերասան Իվան Օխլոբիստինն է, որի էջին հետեւողների թիվը կազմում է  924 հազար։ Արտիստը շատ հաճախ կրոնական եւ քաղաքական թեմաներով գրառումներ է անում։

Լավագույն եռյակը եզրափակել է Վալենտինա Ռուբցովան՝ 275 հազար բաժանորդագրված օգտատեր։ Ռուբցովան ցուցադրում է «Сашатаня» սերիալը, որում նա մարմանվորում է գլխավոր հերոսներից մեկին։

 

Չորրորդում հայտնվել է դերասան եւ ռեժիսոր Տիգրան Քեոսայանը։ Չնայած նա ոչ մի լուսանկար չի հրապարակում, բայց դա չի խանգարում, որ իր էջին հետեւողների թիվը կազմի 272 հազար օգտատեր։ Հավանաբար սա պայմանավորված այն հանգամանքով, որ Տիգրանը հաճախ է Twitter-ում «բարի առավոտ» եւ «բարի օր» մաղթում բոլորին։

Լավագույն հնգյակը եզրափակել է Գոշա Կուցենկոն՝ 165 հազար օգտատեր։Դերասանը շատ ակտիվ է, նա միշտ գրառումներ եւ լուսանկարներ է հրապարակում իր էջում։

 



© NEWS.am STYLE