«Ճամփորդություն Հիմալայներ». Louis Vuitton տղամարդկանց հագուստի հավաքածու (ֆոտո)

22:19   23 հունվարի, 2013

Louis Vuitton բրենդը Փարիզում, Նորաձեւության շաբաթին ներկայացրեց իր նոր հավաքածուն։ Մետաքսե խալաթ-վերարկուներն ու սեւ ու կարմից գունային գամայով ծաղկավոր սմոքինգները դիզայներ Քիմ Ջոունսի նոր ստեղծագործություններն են, ով ֆոլկլորի իր մեկնաբանությունը ներկայացրել է գեղագիտական ու նրբագեղ ձեւով։

Ջոմոլունգմայի պատկերը դարձել է Louis Vuitton-ի ապագա սեզոնի յուրատեսակ խորհրդանիշը, քանի որ հենց դրա ֆոնին են մանեկենները ցուցադրել մոդելները՝ մեզ տեղափոխելով Հիմալայների առեղծվածային լեռնային վայրի բնություն։

Այս հավաքածուի ամենահաջողված օրինակներից էին առանց կարի ամբողջական կտորից կարված թեք ուսերով վերարկուները, ինչպես նաեւ լայն գծերով բաճկոններն ու վերարկու-պոնչոները։
Louis Vuitton-ն, այնուամենայնիվ, հավատարիմ է իրեն. մորթե հավելումներով ու կոնտրաստային երանգներով կաշվից ներդիրներով հսկայական ուսապարկերն ու մեծ պայուսակները դա են հուշում։



© NEWS.am STYLE