Քիմ եւ Քլոե Քարդաշյանները Հայաստանում վիճում են մեքենայի մեջ. տեսանյութ

09:06   20 սեպտեմբերի, 2015

Այսօր սկսվում է Keeping Up With The Kardashian's ռեալիթի շոուի նոր եթերաշրջանը, որի առաջին չորս սերիաները նվիրված են լինելու Քարդաշյանների՝ Հայաստան այցին:

Համացանցում հայտնվել է մի հատված, որտեղ Քիմն ու Քլոեն մեքենայով Հայաստանում շրջելիս վիճում են վերջինիս նախկին ամուսնու վերաբերալ:

«Ինչու՞ ես փնտրում Լամարի հեռախոսահամարը»,-հարցնում է Քիմը:

«Ուզում եմ իմանալ՝ արդյոք ամեն ինչ լավ է նրա մոտ»,-պատասխանում է Քլոեն:

«Դու ավելի լավին ես արժանի»,-ասում է Քիմը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ եւս մեկ էպիզոդ էր հայտնվել համացանցում, որտեղ Քիմը երեւանյան հյուրանոցում քրոջը հայտնում է իր երկրորդ հղիության մասին:



© NEWS.am STYLE