Նորաձեւության շաբաթը Լոնդոնում. Հմայիչ Իրինա Շեյքը՝ Versus Versace-ի ցուցադրությանը

12:04   21 սեպտեմբերի, 2015

Լոնդոնում մեկնարկել է Նորաձեւության շաբաթը, որի շրջանակներում իր գարուն-ամառ 2016 հավաքածուն է ներկայացել Versace-ն։

2014-ին Դոնաթելա Վերսաչեն հրավիրել էր դիզայներ Էնթոնի Վակկարելոյին՝ աշխատելու Versus-ի նոր հավաքածուի վրա։ Եվ արդյունքն այնքան գոհացրեց նրան, որ այժմ Versace-ի դուստր ապրանքանիշի ղեկավարությամբ զբաղվում է հենց Վակկարելոն։

Ցուցադրությունից զատ, բոլորի ուշադրությունը գրավել է հյուրերից մեկը՝ Իրինա Շեյքը։

Իրինան ցուցադրությանը հետեւել է առաջին շարքից, լուսանկարվել Դոնաթելայի հետ, իսկ ավելի ուշ բավականին գայթակղիչ լուսանկար հրապարակել է Instagram-ում։

«Ես միշտ բարձրակրունկ կոշիկներ եմ հագնում։ Առանց դրանց ես ինձ մերկ եմ զգում (Դոնաթելա Վերսաչեի խոսքերն են)»,- գրել է Իրինան։

FKA Twigs

Լինդսի Լոհան

Էնթոնի Վակկարելո եւ Դոնաթելա

Սալմա Հայեք

Ջորդան Դան

Նշենք, որ հավաքածուն 90-ականների ոճով էր՝ առանց վառ գույների եւ լոգոտիպերի։ Կաշվից եւ գեղեցիկ կտորներից կարված այս զգեստները, կարճ կիսաշրջազգեստները, բաճկոնները, կոստյումները կարելի է հագնել երեկոյան միջոցառումների գնալիս։

 

 

 

Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ REX, Wenn, Getty, Splash



© NEWS.am STYLE