«Անհավանական է, որ արդեն հարյուր տարի է ժխտում են Հայոց Ցեղասպանությունը». Քիմ Քարդաշյան

09:28   21 սեպտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանի հայ երկրպագուները տեւական ժամանակ հենց սրան էին սպասում:

Վերջապես Eonline-ում հայտնվել է Keeping Up with Kardahsians ռեալիթի շոուի՝ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցելության մասին պատմող չորս սերիաներից առաջինը: Ամբողջական հոլովակը դեռ չի տարածվել համացանցում, բայց Քիմի Twitter-ում հրապարակվել է մի կարճ հատված, որտեղ երեւում է,թե ինչպես են Քիմ եւ Քլոե Քարդաշյանները այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

«Այստեղ շունչդ կտրվում է: Անհավանական է, որ արդեն հարյուր տարի է մարդիկ ժխտում են Հայոց Ցեղասպանությունը: Ես հպարտ եմ, որ այստեղ եմ եւ ամբողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել եմ այս խնդրի վրա»:

West Coast, the new season of KUWTK starts now! I love that we can share our family history with you all & take you along with us to our incredible Armenian trip

Posted by Kim Kardashian West on Sunday, 20 September 2015


© NEWS.am STYLE