Քիմ Քարդաշյանի երթուղին Երեւանում՝ ըստ Vogue-ի

14:12   21 սեպտեմբերի, 2015

Երեկ EOnline-ում մեկնարկել է Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի նոր եթերաշրջանը, որի առաջին չորս սերիաները նվիրված են Քիմ եւ Քլոե Քարդաշյանների, Քանիե Ուեսթ, փոքրիկ Նորթի հայաստանյան այցին։

Vogue պարբերականը ներկայացրել է Երեւանում հայտնի այն վեց վայրերը, ուր գնացել է Քարդաշյանը. նրա օրինակին կարող են հետեւել նաեւ սովորական զբոսաշրջիկները։

Այսպիսով՝

1. «Մայր Հայաստան» հուշահամալիր

2. «The Marriott Yerevan» հյուրանոց։ Այն գտնվում է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի կենտրոնում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը։

 3. Lebanon Tavern. Քիմի ոճաբան Մարիո Դեդիվանովիչը ապրիլին հենց այստեղ էր գնացել Քիմի եւ Քլոեի հետ ու լուսանկարել իրենց ընտրած ուտեստները։

4.Dolmam. ռեստորան, որը լավագույններից մեկն է Երեւանում։

5.Megerian Carpets. գորգերի ֆաբրիկա, որտեղ Քիմին եւ Քլոեին մատուցել են ավանդական ընթրիք՝ ազգային երգերի եւ պարերի ներքո։

6. Karapi Lich. Հենց այն արհեստական լճակը, որտեղ Քանիեն ցատկեց համերգի ժամանակ։ Լիճը կոչվում է երկու կարապների անունով, որոնք ժամանակի ընթացքում չվել են՝ հավանաբար կանխագուշակելով Քանիեի այցը։

 



© NEWS.am STYLE