81-ամյա Սոֆի Լորենը դարձել է Dolce & Gabbana-ի գովազդային հոլովակի նոր դեմքը

12:05   23 սեպտեմբերի, 2015

Սոֆի Լորենը դարձել է Dolce & Gabbana-ի գովազդային հոլովակի նոր դեմքը։

«Սոֆի Լորեն №1-ը «Շնորհակալություն, Սոֆի, ձեր գեղեցկության համար» ասելու հիանալի միջոց է։ Շնորհակալություն, որ դուք համաշխարհային աստղ եք, մեծ էկրանի եւ իտալական գեղեցկության կուռք»,- Լորենի մասին նշել են Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան։

Հայտնի բրենդը հաճելի անակնկալ է մատուցել աշխարհահռչակ արտիստին՝ նրա պատվին թողարկելով նոր «Սոֆի Լորեն №1» շրթներկը (37 դոլար)։

Շրթներկը ներկայացվել է Լորենի  81-ամյա հոբելյանի օրը։

 

 

Աղբյուրը՝  EOnline



© NEWS.am STYLE