45-ամյա P Diddy-ն՝ ամենահարուստ ռեփերն ըստ Forbes-ի

14:05   23 սեպտեմբերի, 2015

Forbes-ը կազմել է ամենահարուստ ռեփերների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է 45-ամյա P Diddy-ն։ Ռեփերի կարողությունը կազմում է 730 միլիոն դոլար. միայն անցյալ տարի նա վաստակել է 60 միլիոն դոլար։

Ռեփերի եկամտի հիմնական աղբյուրը նրա համերգային եւ բիզնես գործունեությունն են։ Երգիչը նաեւ բաժնետոմսեր ունի Revolt հեռուստաընկերությունում, Sean John հագուստի ապրանքանիշում, DeLeon տեկիլայի, Aquahydrate ջրի եւ Ciroc օղու արտադրության մեջ։

Երկրորդ տեղում հայտնի երաժիշտ եւ պրոդյուսեր Jay Z-ն է, ում անցյալ տարվա եկամուտը կազմում է 57 միլիոն դոլար։

Երրորդում Drake –ն է (39,5 միլիոն դոլար), իսկ չորրորդում՝ Dr.Dre-ն է (33 միլիոնով)։

Լավագույն հնգյակը եզրափակել է Ֆարել Ուիլյամսը՝ 32 միլիոն։

Նշենք, որ վարկանիշային աղյուսակում հայտնվել են նաեւ Էմինեմը (31 միլիոն), Քանիե Ուեսթը (22 միլիոն), Ուիզ Խալիֆան (21.5 միլիոն), Նիքի Մինաժը (21 միլիոն) եւ Birdman-ը (18 միլիոն դոլար)։



© NEWS.am STYLE