«Եվրատեսիլ 2016»-ի նոր կաննոները. Մեծ հնգյակի երկրներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչից

15:15   23 սեպտեմբերի, 2015

«Եվրատեսիլ» երգի մրցույթում կանոնների փոփոխություններ են եղել։ Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մյուս տարի Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) եւ մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչները, իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։

«Ավելի լավ կլինի, որ մրցույթն ընդունող եւ Մեծ հնգյակի երակները ելույթ ունենան նաեւ կիսաեզրափակիչում։ Դա ավելի հետաքրքիր կդարձնի շոուն»,- ասել է մրցույթի վերահսկիչ Յոն Օլա Սանդը։



© NEWS.am STYLE