Բրիթնի Սփիրսը՝ օծանելիք արտադրող աստղերի վարկանիշային աղյուսակի առաջատար

17:35   23 սեպտեմբերի, 2015

Billboard-ը ներկայացրել է օծանելիք արտադրող աստղերի վարկանիշային աղյուսակը, որը գլխավորել է Բրիթնի Սփիրսը։ Վերջին 11 տարվա ընթացքում Բրիթին թողարկել է 18 բույր եւ ստացել 55 միլիոն դոլարի եկամուտ։

Երկրորդ տեղում հայտնվել է Ջենիֆեր Լոպեսը, որն արդեն 13 տարի է զբաղվում է օծանելիքի արտադրությամբ եւ 49 միլիոն դոլարի եկամուտ ստացել։

Վարկանիշային աղյուսակում երրորդ տեղը զբաղեցրել է 25-ամյա Սվիֆթը, որը վաստակել է 18 միլիոն դոլար։

Չորրորդում հայտվել է Սելին Դիոնը, որը 16 բույր արտադրելու դիմաց վաստակել է 16 միլիոն դոլար։

Լավագույն հնգյակը եզրափակում է One Direction խումբը։ 3 տարվա ընթացքում խումբը թողարկել է 4 օծանելիք եւ աշխատել «ընդամենը» 6 միլիոն դոլար։

 



© NEWS.am STYLE