YouTube-ը Gangnam Style-ի հաշվին վաստակել է 8 մլն դոլար (տեսանյութ)

18:10   23 հունվարի, 2013

YouTube –ը ռեպեր PSY –ի Gangnam Style տեսահոլովակի հաշվին վաստակել է 8 մլն դոլար։ Ըստ Վեստի.ռու-ի AFP-ին արված հղման, այս մասին հայտարարել է Google-ի զարգացման գծով տնօրեն Նիքեշ Արորան, որին պատկանում է տեսածառայությունը։ Նա պարզաբանել է, որ նման գումար է բերել հոլովակով էջի վրա տեղադրված գովազդը։

Հիշեցնենք, որ 2012 թվականի դեկտեմբերի 21-ին հոլովակի դիտումների քանակն անցել էր միլիարդը։ Ավելացնենք, որ ամերիկյան ԶԼՄ-ների տվյալով, ռեպերն ինքը գովազդի հաշվին վաստակել է մոտ 870 հազար դոլար։ Մնացած գումարը փոխանցվել է YouTube տեսածառայությանը։ Փոխարենը Apple-ի օնլայն խանութներում վաճառքից նրա եկամուտներն արդեն մոտ 2,5մլն դոլար են։ Եւս 4,6 մլն դոլար PSY –ին վաստակել է՝ նկարահանվելով գովազդային հոլովակներում։



© NEWS.am STYLE