68-ամյա Առնոլդ Շվարցնեգերը ընկերուհու հետ զվարճացել է Oktoberfest-ի ժամանակ

12:03   25 սեպտեմբերի, 2015

Հոլիվուդյան հայտնի աստղ Առնոլդ Շվարցնեգերը ընկերուհու՝ Հիզեր Միլիգանի հետ Մյունխենում մասնակցում է Oktoberfest-ին։ Քալիֆորնիայի նախկին նահանգապետը, վերհիշելով իր ավստրիական արմատները, բոլորին որոշել է ցուցադրել թե որքան շատ է սիրում գարեջուր խմել։ Նշենք, որ հայտնի դերասանը անցյալ տարի նույնպես ընկերուհու հետ մասնակցել էր այս փառատոնին, բայց գարեջուր խմելու «չեմպիոնատ» չէր կազմակերպել։

Իսկ այս անգամ դերասանը ինքն է տակառից գարեջուր լցրել եւ վայելել այն։

Հետո Առնին որոշել է ղեկավարել նվագախումբը։

Դերասանը նաեւ լուսանկարվել է ազգային հագուստով աղջիկների հետ։

Hasta La Vista Beer! 

Հիշեցնենք, որ Շվարցնեգերն ու Միլիգանը հանդիպում են 2012-ից։

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE