Ջոնի Դեպը վաճառում է նախկին կնոջ անունով կոչվող զբոսանավը

15:23   25 սեպտեմբերի, 2015

Դերասան Ջոնի Դեպը մտադիր է վաճառել իր 47մ. երկարություն ունեցող զբոսանավը, որը կոչվում էր նախկին կնոջ՝ Վանեսա Պարադիի անունով։

US Weekly-ի փոխանցմամբ՝ 52-ամյա արտիստը հանուն իր ներկայիս կնոջ՝ Էմբեր Հերդի, պատրաստ է վաճառել Պարադիի անունով կոչվող զբոսանավը։

Հատկանշական է, որ մի քանի ամիս առաջ Ջոնը փոխել էր զբոսանավի անունը՝ տալով դրան «Ամֆիտրիտա» անունը։ Բայց հավանաբար, սա չի բավարարել Էմբերին, եւ նա որոշել է վերջնականապես ազատվել զբոսանավից, որը հիշեցնում է Ջոնիի նախկին կնոջը։

Նշենք, որ Ջոնին եւ Վանեսան պաշտոնապես ամուսնացած չէին։ Նրանք տասնչորս տարի ապրել են որպես քաղաքացիական ամուսիններ եւ ունեն երկու երեխա՝ Լիլի-Ռոուզը եւ Ջեքը։

 



© NEWS.am STYLE