«Գրական Տապան 2015» միջազգային փառատոնի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (ֆոտո)

13:51   25 սեպտեմբերի, 2015

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-29 տեղի է ունենում ամենամյա «Գրական Տապան 2015» միջազգային փառատոնը:

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող «Գրական Տապան»-ի այս տարվա կարգախոսն է «Խոսքը` հանուն կյանքի». որևէ հասարակության, հանրության մեջ ապրող գրողը մերօրյա իրականության մարտահրավերներին ամեն օր պատասխանելու, իր ձայնը լսելի ու հասանելի դարձնելու խնդիր ունի:

«Գրական Տապան»-ը մասնակից գրողների համար այդ հարթակի պատվախնդիր դերն է ստանձնում և ավելի քան 40 գրողի համար դառնում հարթակ` բարձրաձայնելու հանուն կյանքի, հանուն ճշմարտության, հանուն բարձրորակ գրականության: Փառատոնի մասնակիցներից են ամերիկահայ գրող, վիպասան Քրիս Բոհջալյանը, ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, հոլանդացի գրող Յոկե վան Լեուվենը, չինացի պոետ, թարգմանչուհի Մինգ Դին, իսրայելցի պոետ Ամիր Օրը, իտալացի Կլաուդիո Պոցցանին և այլք:

 

Լուսանկարները՝ Մելինե Տոնոյանի



© NEWS.am STYLE