Ջոնի Դեպի 16-ամյա դուստրը՝ Vogue-ի ֆոտոշարքում

17:14   25 սեպտեմբերի, 2015

Աշխարհահռչակ դերասաններ Ջոնի Դեպի եւ Վանեսա Պարադիի դուստրը՝ Լիլին, նկարահանվել է Vogue Paris-ի նոր ֆոտոշարքում։

Այո, 16-ամյա աղջիկը բավականին լուրջ քայլեր է անում մոդելային ասպարեզում։

Instagram-ում Լիլին որոշել է ֆոտոշարքից մի քանի լուսանկար ներկայացնել իր երկրպագուների դատին։

Լուսանկարներում Լիլին բավականին յուրահատուկ դիմահարդարումով է ներկայացել. նա, ասես, արտասվում է։

Հիշեցնենք, որ Ջոնի Դեպը մտադիր է վաճառել իր 47մ. երկարություն ունեցող զբոսանավը, որը կոչվում էր նախկին կնոջ՝ Վանեսա Պարադիի անունով։



© NEWS.am STYLE