Ժաննա Ֆրիսկեի հայրը սպառնում է սպանել Դմիտրի Շեպելեւին

21:59   25 սեպտեմբերի, 2015

Հերթական սկանդալը Ժաննա Ֆրիսկեի ընտանիքում: Super.ru-ին հայտնի է դարձել, որ Ֆրիսկեի հայրը սպառնում է սպանել նրա քաղաքացիական ամուսնուն՝ Դմիտրի Շեպելեւին:

Ականատեսներից մեկը պատմել է, որ Վլադիմիր Ֆրիսկեն վիճել է Դիմայի հետ՝ վիրավորելով եւ սպառնալով նրան: Ֆրիսկեի հայրը հարձակվել է հայտնի շոումենի վրա, քանի որ նա ցանկացել է տանել իր թոռանը՝ փոքրիկ Պլատոնին, ինչը թույլ չի տվել Շեպելեւը:

Ականատեսները ձայնագրել են Ֆրիսկեի ամուսնու եւ հոր խոսակցությունը: Ձայնագրության մեջ լսվում են Վլադիմիրի սպառնալիքները.

«Ես քեզ կսպանեմ: Մի բարկացրու ինձ, այլապես երդվում եմ՝ կսպանեմ քեզ»,- բղավել է Ֆրիսկեի հայրը: 



© NEWS.am STYLE