Ժաննա Ֆրիսկեի քույրը Դմիտրի Շեպելեւին մեղադրել է սադրանքի մեջ

12:03   26 սեպտեմբերի, 2015

Հայտնի աստղ Ժաննա Ֆրիսկեի ընտանիքում նոր սկանդալ է։ Երգչուհու հայրը՝ Վլադիմիր Ֆրիսկեն, վիճել է նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւի հետ՝ վիրավորելով եւ սպառնալով նրան: Վլադիմիրը սպառնացել է սպանել հայտնի շոումենին, քանի որ վերջինս թույլ չի տվել նրան տանել 2-ամյա Պլատոնին։ Այս սկանդալից հետո Դմիտրի Շեպելեւը Ֆրիսկեի դեմ ոստիկանությունում ներկայացրել է դիմում, որով նա խնդրում է իրավապահ մարմիններին պատասխանատվության ենթարկել 63-ամյա Վլադիմիրին,

Այժմ հայտարարությամբ հանդես է եկել Ժաննայի քույրը՝ Նատալյա Ֆրիսկեն, որի կարծիքով՝ Դիման նյարդայնացրել է իր հորը, որպեսզի դիկտոֆոնով ձայնագրի նրա խոսքերը։

«Շեպելեւը դիտմամբ է հայրիկին հուներից հանել, որպեսզի ձայնագրի իրենց խոսակցությունը եւ լրագրողներին փոխանցի։ Սա արվել է միայն այն բանի համար, որպեսզի հայրս խելագար համարվի եւ զրկվի Պլատոնին տեսնելու իրավունքից, եթե մենք դիմենք դատարան։ Մեզ թույլ չեն տալիս շփվել Ժաննայի որդու հետ՝ չնայած հենց մենք ենք մանկուց դաստիարակել նրան»,- նշել է Նատալյան՝ ավելացնելով, որ այժմ փնտրում են փաստաբան, որը կկարողանա պաշտպանել իրենց շահերը դատարանում։

 

 



© NEWS.am STYLE