Բեն Աֆլեքը եւ Մեթ Դեմոնը գլոբալ տաքացման մասին ֆիլմ են նկարահանելու

14:10   26 սեպտեմբերի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասաններ Մեթ Դեմոնն ու Բեն Աֆլեքը մտադիր են իրենց ուժերը փորձել նաեւ պրոդյուսերի դերում։ Աստղերը պատրաստվում են գլոբալ տաքացման մասին ֆիլմ նկարահանել, որը կկոչվի «Thirst» («Ծարավ»)։

Հավանաբար, Բենը այսպես է որոշել մոռանալ իր ընտանեկան խնդիրների մասին։

«Շատ ուրախ ենք, որ համագործակցելու ենք Մեթի եւ Բենի հետ։ Նրանք հիանալի դերասաններ են եւ լավ պրոդյուսերներ կլինեն։ Գովելի է, որ նրանք, օգտագործելով իրենց տաղանդը. փորձում են բոլորի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա»,- հայտարարել է դերասանների նոր ծրագրով զբաղվող HBO հեռուստաընկերության նախագահ Մայքլ Լոմբարդոն։

Նշենք, որ ֆիլմի սցենարիստն է Չարլզ Լեւիթը, իսկ ռեժիսորը՝ Էլիոթ Լեսթերը։

 

 

Աղբյուրը՝ Variety

 



© NEWS.am STYLE