Քլոե Քարդաշյանի եւ փոքրիկ Նորթի հուզիչ լուսանկարը

16:15   26 սեպտեմբերի, 2015

Ի՞նչ են անում Քանիե Ուեսթի ընտանիքի անդամները, երբ նա համերգ է տալիս Հոլիվուդում։ Իհարկե, լուսանկարվում են։

Քիմ Քարդաշյանի քույրը փոքրիկ Նորթի հետ գեղեցիկ լուսանկար է տեղադրել Instagram-ում։

Սակայն բացի Քլոեից եւ Նորթից, ետնաբեմում եղել են նաեւ Քիմը, Քորթնին եւ Քենդալը, ինչի մասին վկայում է Քլոեի էջը։

Իսկ մեկ օր առաջ Քլոեն իր երկրպագուներին ուրախացրել էր մեկ այլ լուսանկարով, որում նա ցուցադրել էր իր գեղեցիկ, մարզված կազմվածքը։

 



© NEWS.am STYLE