Տաղանդներ ենք փնտրում.Գոռ Բաբայանի և Մարիամ Պողոսյանի ստեղծած զարդերը

19:15   27 սեպտեմբերի, 2015

«MG Crafts» զարդերի հիմնադիրներ Գոռ Բաբայանն ու Մարիամ Պողոսյանը ծանոթացել են ցուցահանդեսներից մեկի ժամանակ։

Նրանց ծանոթությունը ժամանակի ընթացքում վերածվել է ընկերության, իսկ ավելի ուշ՝ ընտանիքի։

«Միշտ փորձել ենք դրսևորել մեզ տարբեր բնագավառներում ՝ լինի դա պարը , երաժշտությունը թե արվեստի այլ ոլորտ:

«MG Crafts» – ը բրենդ համարելը վաղաժամ է,ավելի շուտ՝ այն կայացման պրոցեսում գտնվող ընտանեկան մտահաղացում է»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Գոռ Բաբայանը՝ ավելացնելով, որ զարդերի դիզայնով զբաղվում է կինը՝ Մարիամը։ «Երբեմն նոր մտահաղացումներ են տալիս նաև մեր երեխաները , իսկ զարդերի մշակման և վերջնական տեսքի բերելու պրոցոսը ես եմ անում»,-մեզ հետ զրույցում ասաց Գոռը։

Զարդեր ստեղծելու համար՝ ամուսիններին կարող է ոգեշնչել երաժշտությունը, բնությունը և լավ տրամադրությունը։

Մեր հարցին, թե որն է եղել մինչ օրս նրանց ամենաթանկարժեք աշխատանքը, Գոռը պատասխանեց․ «Աշխատում ենք արույրով և պղնձով: Մեզ համար մեր բոլոր գործերն ել յուրովի թանկ են՝ քանի որ յուրաքանչյուր աշխատանք ունիկալ է իր տեսակի մեջ. կարելի է ասել` ամեն գործի մեջ հոգի է դրված»։

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE