Ինչու՞ է ամուսնական դավաճանությունն այդքան ցավալի

21:10   15 հոկտեմբերի, 2015

Ամուսնական դավաճանությունը հաճախ հանդիպող երեւույթ է։ Դրա վտանգը առաջանում է ամուսնանալու առաջին րոպեներից ի վեր։ Չնայած այն արգելված եւ բացասական երեւույթ է համարվում, դավաճանությունը շարունակում է մեր կյանքի մասնիկը կազմել։ Եթե նախկինում ամուսինները միմյանց դավաճանում էին, քանի որ սիրո եւ զգացմունքների պակաս էին զգում, այսօր դավաճանությունն, ասես, դարձել է ռոմանտիկ պայմանավորվածություն, որը ցավ է պատճառում նրան, ում դավաճանում են։ Իսկ ինչու է դավաճանված կինը կամ տղամարդը նման մեծ ցավ ապրում։

Մարդիկ սովորաբար իրենց ռոմանտիկ իդեալին այնպիսի վերաբերմունք են ցույց տալիս, որ դրանով բավարարում են իրենց իսկ պահանջները․

Այդպես նրանք երջանիկ զուգընկեր են համարում իրենց

Հասկանում են, որ լավ ընկեր են նրա համար

Հիանալի ծնող

Խելացի եւ զգայուն կին կամ ամուսին նրա համար

Այո, նրանք կարծում են, որ այդպիսինն են, քանի որ նա հենց իրենց է ընտրել։ Իսկ դավաճանությունը հակառակն է հուշում եւ արդյունքում այս բոլոր պատկերացումները հօդս են ցնդում, ինչը մեծ ցավ է պատճառում մարդուն։

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE