Ինչպես խնամել գունաթափված վարսերը

20:13   16 հոկտեմբերի, 2015

Մազի ներկերից շատերը վնասում են վարսերը, սակայն գունաթափումն ավելի վտանգավոր է եւ ավելի բացասաբար է ազդում մազերի որակի վրա։ Սովորաբար գունաթափելուց հետո վարսերը չոր ու դյուրաբեկ են դառնում։ Իսկ ի՞նչ է պետք անել այդ պարագայում։

Նվազեցրեք գունաթափելու հաճախականությունը

Բնականաբար կարող եք գունաթափել վարսերը, սակայն չպետք է շատ հաճախ կրկնել այդ գործողությունը։ Ավելին, ամեն անգամ կարելի է գունաթափել միայն արմատների հատվածը։

Օգտագործեք համապատասխան շամպուն

Այսօր խանութներում կարելի է գտնել ցանկացած տեսակի շամպուն, սակայն գունաթափելուց հետո մազերի որակը վերականգնելու համար հարկավոր է օգտագործել կերատինով հարուստ շամպուն։

Պարբերաբար օգտագործեք մազերի բալզամ

Ամեն անգամ վարսերը լվանալուց հետո օգտագործեք մազերի բալզամ։ Ամենօրյա խնամքի դեպքում կարելի է նաեւ բնական միջոցներ կիրառել՝ ձիթապտղի կամ կոկոսի յուղ։

Մոռացեք վարսահարդարիչի մասին

Գունաթափելուց հետո ձեր մազերը ենթարկվում են սթրեսի, իսկ վարսահադարիչը հավելյալ սթրես է դրանց համար։ Նման սթրեսից խուսափելու համար առաջին հերթին հարկավոր է սրբիչը փոխարինել բամբակյա հին կտորով, որը չի վնասի վարսերը։ Այնուհետեւ պետք է մազերը չորացնել վարսահարդարիչի սառը ռեժիմով։

Պաշտպանեք ձեր վարսերը արեւից

Գլխարկը եւ շարֆը ձեր վարսերի լավագույն ընկերն են արեւային օրերին։ Արեւի ճառագայթների ազդեցության տակ վարսեր չորանում են եւ անգամ կարող են փոխել իրենց երանգը։ Ուստի, չպետք է մոռանալ դրանց պաշտպանելու մասին։

Օգտագործեք հատուկ սփրեյեր

Նույնիսկ եթե դուք այնքան էլ չեք սիրում մազերի համար նախատեսված սփրեյեր օգտագործել, փայլ հաղորդող եւ պաշտպանող սփրեյերը միայն դրական ազդեցություն կունենան ձեր վարսրեի վրա։ Դրանց շնորհիվ ձեր մազերը առողջ տեսք կստանան։

Կանոնավոր այցելություն գեղեցկության սրահ

Շատ կարեւոր է կանոնավոր կերպով այցելել գեղեցկության սրահ եւ դիմել լավ վարսավիրի օգնությանը։ Պետք է հաճախ շտկել սանրվածքը եւ ազատվել մազերի չորացած ծայրերից։ Սակայն վարսավիրին այցելելուց առաջ եւ հետո չպետք է մոռանալ նաեւ վարսերի տոնուսը բարձրացնող մատիտների մասին, որոնք անփոխարինելի են մազերի խնամքի հարցում։

 

 

Աղբյուրը՝ Kleo

 



© NEWS.am STYLE