12:06 28 սեպտեմբերի, 2015Շուտով մեծ սկանդալ է բարձրանալու օվկիանոսից այն կողմ։ Ջենիֆեր Լոպեսի առաջին ամուսին Օյանի Նոան մտադիր է հրապարակել իրենց սեքս-հոլովակը։ Չնայած 1997-ին ամուսնացած զույգը միասին ապրել է ընդամենը մեկ տարի, բայց Մայամիում մատուցող աշխատող Օյանին կրկին որոշել է հիշեցնել իր մասին։

Համաձայն զույգի կնքած ամուսնալուծության պայմանագրի՝ Նոան իրավունք չունի իրենց անձնական կյանքին վերաբերող նյութերը տարածել։ Բայց հավանաբար, նա չի պատրաստվում հետեւել այս կետին։
«Մենք մտադիր ենք DVD տարբերակով թողարկել Ջենիֆեր Լոպեսի անձնական կյանքից մի հոլովակ, որում նա առանց հագուստի նկարահանվել է սեքսուալ տեսարաններում։ Սա նկարահանվել է հյուրանոցում զույգի մեղրամսի ժամանակ»,- նշել է Նոայի գործընկեր Էդ Մայերը։
Ի դեպ, սա Օյանի՝ նման հոլովակ թողարկելու առաջին փորձը չէ։ Արդեն մի քանի տարի է Լոպեսը դատական քաշքշուկի մեջ է այս խնդրի պատճառով։
Աղբյուրը՝ Daily Beast