Iris van Herpen-ը նոր արտասովոր հավաքածու է ներկայացրել (ֆոտո)

13:08   24 հունվարի, 2013

Տարբեր ոլորտներում իր մշակումներով հայտնի Stratasys ընկերությունը Փարիզում, Բարձրակարգ նորաձեւության շաբաթին ներկայացրել է գարուն-ամառ 2013 հավաքածուն։

Հոլանդացի նորաձեւ դիզայներ Այրիս Վան Էրպենը, ով կարել է հայտնի երգչուհի Բյորքի զգեստը Biophilia ալբոմի շապիկի համար, արդիականության ամենաէպատաժային երգչուհու սիրելի դիզայներն է։ Նորաձեւության շաբաթին նա ցուցադրել է հագուստի արտասովոր տարբերակներ, որոնք դժվար թե կարելի է կրել նույնիսկ երեկույթների ու համերգների ժամանակ։

Հավաքածուի մեջ տեղ են գտել երկու զգեստ, որոնք ստեղծվել են 3D-տպագրության Objet Connex 3D տեխնոլոգիայի շնորհիվ։ Stratasys-ի մասնագետների մշակած այս տեխնոլոգիան 3D-տպագրության համար թույլ է տալիս օգտագործել միաժամանակ մի քանի նյութ։ Պետք է նշել, որ Այրիս Վան Էրպենն առաջին անգամը չէ, որ 3D-զգեստներ է ստեղծում։



© NEWS.am STYLE