Sepultura-ն ելույթ կունենա Երեւանում

21:57   28 սեպտեմբերի, 2015

Մի՞թե սա հնարավոր է:

Թրեշ-մետալի մեգաաստված Sepultura խումբը նոյեմբերի  28-ին համերգ կտա Հայաստանում խմբի կազմավորման 30-ամյակին նվիրված համերգային շրջագայության շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք խմբի պաշտոնական կայքից: Ավելին, Facebook-ում հատուկ միջոցառում է հայտնվել այս առթիվ:

Խմբի երեւանյան համերգի կազմակերպիչներից մեկը՝ Zhesht Events-ը, հայտնել է, որ համերգի օրը սխալ է գրված կայքում (այնտեղ նշված է հոկտեմեբրի 28):



© NEWS.am STYLE