Porsche-ի ղեկին զոհված Փոլ Ուոքերի 16-ամյա դուստրը դատի է տվել ավոտարտադրողին

15:12   29 սեպտեմբերի, 2015

Հայտնի դերասան Փոլ Ուոքերի 16-ամյա դուստրը՝ Միդոու Ռեյն Ուոքերը, դատի է տվել Porsche-ին, հայտնել է TMZ-ը։

Աղջիկը պնդում է, որ «Porsche Carrera GT» մեքենան թերություններ է ունեցել (խոսքը մասնավորապես կայունացման համակարգի, դռների ամրացման եւ բենզինի խողովակի մասին է), որոնք էլ դարձել են իր հայրիկի ավտովթարի եւ մահվան պատճառը։ Թե ինչ գումար է աղջիկը պահանջում որպես փոխհատուցում, դեռ հայտնի չէ։

«Փոլ Ուոքերը ողջ կմնար, եթե չլինեին Porsche Carrera GT-ի թերությունները»,- կարծում է դերասանի դուստրը։

 



© NEWS.am STYLE