Մեգա DJevent Երեւանում՝ Ռոբոտների գործարանում

16:51   29 սեպտեմբերի, 2015

Գալիք շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, Երեւանում փառահեղ երաժշտական իրադարձություն է տեղի ունենալու: Էլեկտրոնային երաժշտության երկրպագուները առաջին անգամ Հայաստանում կկարողանան լիարժեքորեն վայելել արտասահմանյան ու հայ դիջեյների մասնակցությամբ համերգը, ու բացի դրանից, հնարավոր կլինի էլեկտրոնային «ջեյմ սեսշնը» վայելել բացարձակապես անվճար: Դրա համար պետք է ընդամենը գրանցվել www.smoothbeats.am կայքում: Համերգի կազմակերպիչները նման քայլի են գնացել ոչ միայն երկրպագուներին ուրախացնելու, այլեւ Հայաստանում էլեկտրոնային երաժշտության զարգացման ապահովման համար: Ըստ նրանց՝ Հայաստանում էլեկտրոնային երաժշտության երկրապագուները քիչ չեն, սակայն համապատասխան տեխիկական հագեցվածությամբ մեծ համերգներ առայսօր չեն իրականացվել:

«Շատերը ստիպված Վրաստան են մեկնում, որտեղ նման համերգներ կազմակերպվում են: Ի վերջո որոշեցինք առաջին քայլն անել»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում պատմեց համերգի կազմակերպիչներից Լիլիթ Վարդանյանը՝ նշելով, որ հատուկ այս երաժշտական հավաքույթին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայից Հայաստան է ժամանելու հանրահայտ դիջեյ Ջեյմս Զաբիելան (James Zabiela), ում երաժշտական ոճը կարելի է բնութագրել որպես Բրեյքբիթի ու Հաուզ երաժշտության խառնուրդ:

Այսօրվա դրությամբ Ջեյմսը համարվում է էլեկտրոնային երաժշտության աշխարհի լավագույն դիջեյներից մեկը: Նա հայտնի է իր վարպետությամբ ու բոլոր հնարավոր էլեկտրաձայնարկիչների վրա նվագելու իր տեխնիկայով: Նրանից բացի արտասահմանյան հյուրերի շարքում են լինելու նաեւ բրիտանացի Ռեսեթ Ռոբոտը (Reset Robot), շվեդ Թայգեր Սթրիփսը (Tiger Stripes), վրացի Գոգա Գրաֆիտին, իրենց միքսերով երկրպագուներին կուրախացնեն նաեւ հայաստանցի դիջեյներ Areg-ը, xtrm-ը и Karo Pillz-ը:

Համերգի կազմակերպիչները կարելի է ասել գնացել են ամենաէքստրեմալ քայլին: Նրանք հատուկ այս համերգի համար բեմը պատրաստել են Ռոբոտների նախկին արտադրամասում: Բեմի կառուցման համար հաշվի են առել համերգի հատուկ ուղղվածությունը ու այն տարածքի հետ միասին հագեցրել են համապատասխան լույսերով: Բացի լուսավորման շքեղ համակարգից տեղադրվել է 16 մետրանոց 3D հսկայական էկրան: Կազմակերպիչները նաեւ հոգ են տարել ձայնի բարձր որակի մասին: Ամբողջ տեխնիկան արտասահմանից է բերված: «Նման ծավալի ու մակարդակի իրադարձությունը աննախադեպ է Հայաստանի համար, ու մենք վստահ ենք, որ այն կարող է լավ ավանդույթ դառնալ»,- ասեցին կազմակերպիչները:

Նշենք, որ համերգը սկսվելու է հոկտեմբերի 3-ին , 19:00-ին: Ձեզանից ընդամենը պահանջվում է մտնել www.smoothbeats.am կայք ու գրանցվել: Եվ վերջ: Լավ տրամադրությունը, ընկերների ուրախ ընկերակցությունը ու բարձրորակ երաժշտությունը կապահովեն ուրախ շաբաթ երեկո, որը երկար կմնա ձեր հիշողության մեջ:



© NEWS.am STYLE