Ջիմ Քերիի նախկին ընկերուհին ինքնասպան է եղել

23:05   29 սեպտեմբերի, 2015

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհին՝ Քեթրիոնա Ուայթը, մահացել է: Կնոջ դին գտել են Լոս Անջելեսի իր բնակարանում, հայտնել է TMZ-ը:

Ըստ նախնական վարկածի՝ Ուայթն ինքնասպան է եղել թմրանյութերի գերդոզավորման հետեւանքով: Այս մասին վկայում է Twitter-ում նրա վերջին գրառումը. «Հուսով եմ՝ ես լավ եմ վերաբերել իմ մտերիմներին»:

Նշենք, որ Ջիմն ու Քաթրիոնան ծանոթացել էին 2012թ-ին: Մի քանի ամիս տեւած սիրավեպից հետո զույգը բաժանվել էր: 2015-ին նրանք նորից փորձել էին վերականգնել իրենց հարաբերությունները, բայց կրկին ապարդյուն:

 



© NEWS.am STYLE