10:14 30 սեպտեմբերի, 2015Երեկ հոլիվուդյան հայտնի դերասան Ջիմ Քերիի նախկին ընկերուհին՝ Քեթրիոնա Ուայթը, մահացել է: Կնոջ դին գտել են Լոս Անջելեսի իր բնակարանում։ Ըստ նախնական վարկածի՝ Ուայթն ինքնասպան է եղել թմրանյութերի գերդոզավորմամբ:
TMZ-ի փոխանցմամբ՝ Քերին հաստատել է նախկին ընկերուհու մահվան լուրը։ Հայտնի դերասանի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Նա շատ բարի եւ սիրալիր էր, իսկական իռլանդական ծաղիկ։ Նա շատ զգայուն էր, նրա համար սիրելն ու սիրված լինելը ամենակարեւորն էր այս կյանքում։ Այժմ ես մտածում եմ նրա ընտանիքի եւ այն մարդկանց մասին, որոնց կյանքում նա նշանակալից դեր ուներ։ Սա շատ մեծ հարված է մեզ բոլորիս համար»։