Հարբած երկրպագուհին հենց բեմում համբուրել է Քեթի Փերիին

13:32   30 սեպտեմբերի, 2015

Օրեր առաջ Քեթի Փերին ելույթ է ունեցել Բրազիլիայում անցկացված Rock in Rio փառատոնի ժամանակ, հայտնել է TMZ-ը։

Երգչուհին բեմ է հրավիրել Ռայան անունով իր երկրապագուհուն՝ առանց իմանալու, որ վերջինս ալկոհոլի ազդեցության տակ է եղել։

Անսպասելիորեն երկրպագուհին սկսել է համբուրել Քեթիի պարանոցը, սելֆի է արել նրա հետ, եւ շատ ազատ վարքագիծ դրսեւորել բեմում։

 



© NEWS.am STYLE