Աշխարհի ամենաթանկ զգեստը

19:01   24 հունվարի, 2013

Բրիտանացի դիզայներ Դեբի Վինգհեմը աշարհի ամենաթանկ զգեստի հեղինակն է։ Ճոխ հագուստը 2 կարատանոց 50 սեւ ադամանդով ու ոսկե թելով զարդարված ձեռագործ աշխատանք է եւ գնահատվել է 5,6 մլն դոլար։

Դեբի Վինգհեմը Մեծ Բրիտանիայում նորաձեւ դիզայներ է ճանաչվել եւ նա կարող է պարծենալ այնպիսի հանրահայտ հաճախորների ցուցակով, ինչպիսիք են Քեյթ Ուինսլեթը, Հիլարի Սուոնքը, Էմի Սմարթը, Քեթրին Ջենքինսը, Ռեբեքա Ֆերգյուսոնն ու Դիտա ֆոն Թիզը։ Նա պատմել է, որ այս շքեղ հանդերձանքը նա ստեղծել է կես տարու, սակայն գոհ է արդյունքից։

Զգեստն, իրոք, շլացուցիչ ճոխ է ստացվել, թեեւ դրանով վտանգավոր է շրջելը՝ նկատի ունենալով դրա արժեքը, եւ երկրորդ՝ հագուստի քաշը 13 կգ է, այդ պատճառով էլ ոչ բոլոր աղջիկները կարող են դիմանալ դրա ծանրությանը։



© NEWS.am STYLE