Տասը իր, որոնք գտնելու դեպքում չի կարելի վերցնել

21:12   20 հոկտեմբերի, 2015

Որպեսզի ձեր գտած առարկայի պատճառով հիվանդություն, անհաջողություններ կամ անախորժություններ չունենաք՝ հիշեք , թե որ իրերը ոչ մի դեպքում չի կարելի վերցնել: Ուրախությունը երկար չի լինի, իսկ ահա դրանց հետեւանքով ձեռք բերած խնդիրների լուծումը շատ երկար ժամանակ կպահանջի:

Անձնական գործածման առարկաները իրենց մեջ են ներծծում տիրոջ էներգետիկան: Հիվանդությունները, բացասական մտքերն ու խնդիրները, որոնք հետապնդել են նախկին տիրոջը, կանցնեն Ձեզ:

Առարկան կարող էին թողել փողոցում դիվահարությունից կամ չար աչքից ազատվելու նպատակով: Հաճախ մարդուն կախարդանքի միջոցով անախորժություն են պատճառում որեւէ առարկայի օգնությամբ ու դրա վատ ազդեցությունից ազատվելու նպատակով մարդը այդ առարկան հեռացնում է իր տանից ու «մոռանում» փողոցում: Դրա համար էլ գտնած առարկան ամենայն հավանականությամբ ներծծված կլինի մութ էներգետիկայով եւ բարձրացնելով այն՝ դուք ինքներդ ձեզ էներգետիկ հարված կհասցնեք՝ չար աչքը կանցնի ձեզ:

Որոշ առարկաներ թողնում են առանց վերահսկողության հենց այն նպատակով, որ ինչ- որ մեկն այն կբարձրացնի: Այս ձեւով մարդիկ փորձում են ազատվել անհաջողություններից կամ անախորժություններից՝ դրանք փոխանցելով մեկ ուրիշին: Բարձրացնելով նման առարկա՝ դուք ձեզ եք փոխանցում ուրիշի անախորժությունները:

Որոշ առարկաներ հաճախ են գործածվում ոչ բարի նպատակներով, հետեւաբար, դրանք գտնելուց հետո նոր տիրոջ կյանքում հաստատ խնդիրներ կառաջանան: Առողջությունը պահպանելու ու անհաջողություններ չգրավելու նպատակով պետք է անցնել նման իրերի կողքով՝ չդիպչելով դրանց:

1. Մետաղադրամ

Մետաղադրամը հեշտությամբ ներծծում է ցանկացած էներգետիկա, թե դրական, թե բացասական: Դրական էներգիան մետաղադրամը թալիսմանի է վերածում, բայց թալիսմանը դժվար թե փողոցում թողնեն: Շատ ավելի հավանական է, որ մետաղադրամի վրա են թոթափել ամբողջ նեգատիվը, իսկ հետո շպրտել այն, որպեսզի ազատվեն այդ կործանարար էներգիայից: Բացի դրանից, դեռ մեր նախնիներն էին նկատել, որ գտնված փողը երբեք ոչ մի լավ բան չի խոստանում՝ փոքր գումար գտնելուց հետո դուք կարող եք շատ ավելի մեծ գումար կորցնել:

2.Ոսկյա զարդեր

Թանկարժեք մետաղը հեշտությամբ է ենթարկվում մոգական ազդեցության, դրա համար էլ ոսկուց կամ արծաթից պատարստված զարդերը հաճախ են գործածում՝ կախարդանքի նպատակով: Մատանիները, հատկապես ամուսնականը, թողնում են փողոցում, որպեսզի հրաժեշտ տան անձնական կյանքի խնդիրներին: Գտնված մատանին մատին դնելը բացասական հետեւանքներ կունենա, նույնիսկ եթե նախկին տերը այն պատահաբար է կորցրել: Մետաղը փոխգործողության մեջ է մտնում տիրոջ էներգետիկ դաշտի հետ ու շատ բան գիտի նրա կյանքի մասին: Ուրիշի զարդը կրելը կփոխի ձեր սեփական կենսաբանական դաշտը,անհարմարություն կպատճառի ու կխաթարի ձեր ինքնությունը:

3. Ինքնաշեն իրեր՝ տիկնիկներ, արձանիկներ, փափուկ խաղալիքներ

Նման իրերը հաճախ են տանից դուրս բերում՝ անեծքից ազատվելու նպատակով: Բացասական էներգիայով ներծծված լինելու հավանականությունը հատկապես մեծ է, եթե դուք այն գտել եք խաչմերուկում կամ ոչ մարդաշատ վայրերում: Նման առարկան կարող է ձեր տուն բերել հիվանդություններ, նյութական խնդիրներ, գժտություններ:

4. Ասեղներ ու գնդասեղներ

Մետաղական սուր առարկաները հեշտությամբ են ներծծում բացասական էներգիան, դրա համար էլ հազվադեպ են պատահաբար հայտնվում փողոցում: Շատ հավանական է, որ ինչ -որ մեկը այդ ասեղը կամ գնդասեղը գործածել է որպես չար աչքից պաշտպանվելու միջոց, իսկ հետո կորցրել է այն: Նման առարկան հագեցած է բացասական էներգիայով, քանի որ պաշտպանելով իր տիրոջը՝ այն էներգետիկ հարվածներն իր վրա է վերցնում: Գտած ասեղին դիպչելով՝ դուք այդ ամբողջ նեգատիվը ձեզ վրա կվերցնեք:

5. Մարմնի վրա կրող խաչ

Փոքրիկ խաչը կապված է մարդու ճակատագրի հետ, այն հիշում է մարդու բոլոր արարքները՝ լավ, թե վատ: Փորձելով ուրիշի խաչը, մարդը միաժամանակ կրում է ուրիշի ճակատագիրը: Համարվում է, որ անգամ թեթեւ հպումը գտած փոքրիկ խաչին, հանգեցնում է ուրիշի մեղքերը վերցնելուն:

6. Բանալի

Ծիսակատարությունների ժամանակ բանալին օգտագործվում է դժբախտությունները «փակելու» համար, իսկ հետո դեն են նետում այն: Բանալի գտնող մարդն, ըստ էության, «բացում է» փակ դուռը եւ թույլ է տալիս, որ դժբախոտություններն իր կյանք ներխուժեն: Գտնված բանալին առանձնահատուկ վտանգ է ներկայացնում, եթե այն գտել եք ջրամբարում:

7. Ապարանջան եւ թել

Դրանք հաճախ օգտագործվում են որպես համայիլ եւ պաշտպանում տիրոջը՝ իրենց մեջ ներքաշելով բացասական էներգիան: Սովորաբար, նման ապարանջանները պատահականորեն չեն կորում, դրանք պոկվում եւ ընկնում են տիրոջ ձեռքից այն պահին, երբ իրենց մեջ նեգատիկը հասնում է պիկին եւ համայիլը չի կարող պաշտպանիչ իր գործառույթը կատարել: Դիպչելով նման իրի, դուք ձեզ շատ ուժեղ բացասական ազդեցության եք ենթարկում:

8. Հայելի

Հին ժամանակներից հայելին վտանգավոր իր է համարվել: Հայելու մակերեւույթը հիշողություն ունի, այն կլանում է այն մարդկանց էներգետիկան, որոնց արտացոլում է, եւ այն իրադարձությունները, որոնք ականատեսն է լինում: Այդ էներգետիկան հայելին տարածքում է բոլորի վրա, ով հետագայում կանգնում է իր դիմաց: Հետեւաբար բացասական լիցքերի սեփական կյանք մտնելը կանխելու համար հայելի գտնելու դեպքում՝ կողքով անցեք:

9. Սանր

Սանրն անընդհատ փոխգործակցում է տիրոջ էներգետիկայի հետ, ինչը մեծապես կախված է նրա մտքերից, կենսակերպից ու արարքներից: Դրա համար էլ, բարձրացնելով սանրը, դուք կարող են բացասական էներգիայով լցվել, քանի որ անհայտ է՝ ինչ մարդ է եղել դրա նախկին տերը: Բացի այդ, սանրը հաճախ են օգտագործում կախարդանքների համար:

10. Ժամացույց

Հայտնի է, որ երբ մարդը հեռանում է այս աշխարհից, այդ պահին կանգ է առնում նրա ձեռքի ժամացույցը: Այդ իրը շատ սերտ կապ ունի մարդու բիոդաշտի հետ, հետեւաբար բարձրացնելով նման իրը, դուք խախտում եք ձեր էներգետիկ դաշտի ամբողջականությունը եւ, հնարավոր է, վերցնեք ժամացույցի նախկին տիրոջ հիվանդություններն ու խնդիրները:

Աղբյուրը՝ esotericblog.ru



© NEWS.am STYLE