16-ամյա երիտասարդը՝ իր եւ «Универ» սերիալի աստղ Նաստասյա Սամբուրսկայայի սիրավեպի մասին

13:08   1 հոկտեմբերի, 2015

Նոր սկանդալ ռուսական շոու-բիզնեսում։

Ամեն ինչ սկսել է օգոստոսի 23-ին, երբ Նաստասյան հարբած մեքենա է վարել եւ նրան կանգնեցրել է պետավտոտեսուչը։ Բացի դերասանուհուց, որը մշտապես պնդում էր, որ առողջ ապրելակերպ է վարում, մեքենայի մեջ է եղել նաեւ 16-ամյա Նիկիտան։

Գործը տեղափոխվել է իրավական դաշտ։ Նաստասյայի փաստաբանը փորձում է ապացուցել, որ այդ օրը մեքենան վարել է դերասանուհու ընկերը, որը ծանոթանալիս նշել է, որ 19 տարեկան է, եւ հայտնի աստղը խնդրել է տղային մեքենայով տուն ուղեկցել իրեն։

Սակայն երիտասարդը պնդում է, որ մեքենան հենց Նաստասյան է վարել։ Ավելին, նա որոշ մանրամասներ է պատմել իրենց սիրավեպի մասին։

Փաստորեն, Նիկիտան ոսկե երիտասարդության ներկայացուցիչներից է՝ Նիժնի Նովգորոդի քաղաքային դումայի նախկին պատգամավոր Միխայիլ Վիսյոլկինի որդին։ Պարզվում է, 28-ամյա Սամբուրսկայան եւ 16-ամյա Նիկիտան արձակուրդներն անցկացրել են Լազուրե Ափին գտնվող հյուրանոցներից մեկում։

«Մեր հանդիման չորրորդ կամ հինգերորդ օրը մենք սեքսով զբաղվեցինք։ Երեւում էր, որ նա վաղուց սիրային կապի մեջ չէր եղել։ Նա անգամ կրքից գոռում էր «հարվածիր ինձ»։ Մնացածը՝ ինչպես բոլորի մոտ է»,- անչափահասի խոսքերը մեջբերել է Super-ը։

 



© NEWS.am STYLE