Ժաննա Ֆրիսկեի մայրը հիվանդացել է ընտանեկան սկանդալի պատճառով

15:26   1 հոկտեմբերի, 2015

Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը, լրագրողներին պատմել է, թե ինչ հետեւանքներ է ունեցել իր եւ Դմիտրի Շեպելեւի վիճաբանությունը։ Օրեր առաջ Դիման եւ Վլադիմիրը վիճել են միմյանց հետ, քանի որ երգչուհու հայրը ցանկացել է տանել 2-ամյա Պլատոնին, ինչն իհարկե, բարկացրել է նրան։

Այս վիճաբանությունից հետո Ֆրիսկեն հայտարարել է, որ կնոջ՝ Աննա Կոպիլովայի ինքնազգացողությունը վատացել է.

«Կինս շատ ծանր հիվանդացել է։ Նրան այժմ խնամում է դուստրս՝ Նատալյան։ Նա չի կարողանում կանգնել։ Վիճաբանությունից հետո նրա շաքարախտը սրվել է, ճնշման տատանումներ է նկատվում։ Կինս շատ զգայուն է. չէ որ հենց նա է մեծացրել այդ երեխային։ Նրա համար շատ դժվար է։ Ես տղամարդ եմ, բայց իմ համար նույնպես շատ ծանր է։ Ես պայքարելու եմ իմ ընտանիքի եւ իրավունքների համար։ Ես պայքարելու եմ թոռանս տեսնելու համար»,- Վլադիմիր Բորիսովիչին խոսքը մեջբերել է «Комсомольская правда»-ն։

 



© NEWS.am STYLE