Երեք նախանշան, որ նա քեզ սիրում է

22:13   13 հոկտեմբերի, 2015

Լեգենդար Սթիվ Հարվին իր «Վարվիր կնոջ նման, մտածիր տղամարդու պես» գրքում ներկայացրել է այն երեք նախանշանները, որոնք կօգնեն քեզ հասկանալ, թե արդյոք դիմացինը սիրում է քեզ, թե ոչ։

- Տղամարդը ներկայացնում է իր ընտրյալին

- Նա հոգ է տանում կնոջ մասին

- Տղամարդը ամուր հենարան եւ պաշտպան է կնոջ համար։

— Տղամարդը, միգուցե, քեզ հետ գնումներ կատարելու չգա, բայց նա անպայման կուղեկցի քեզ երեկոյան միջոցառումներին։ Նա չի կարող միայնակ թողնել կնոջը եւ ամենուր ներկայացնում է իր ընտրյալին։

— Նա հավանաբար չի նստի քո կողքին, երբ դու հիվանդ ես, բայց անկասկած կհետեւի, որ դեղերը ճիշտ ժամանակին ընդունես, ճաշ կմատուցի, հոգ կտանի քո մասին, որպեսզի դու շուտափույթ ապաքինվես։

— Եթե տղամարդը թույլ չի տալիս, որ ցավ պատճառեն, վիրավորեն կամ ամեն գնով պաշտպանում է քեզ, ուրեմն պետք է ըստ արժանվույն գնահատել նրան։

Սթիվ Հարվի
via Klubber



© NEWS.am STYLE