Չորեքշաբթի օրերին կանայք ավելի տարիքով ու տգեղ տեսք են ունենում

23:17   24 հունվարի, 2013

Չորեքշաբթի օրերին կանայք սովորականից ավելի տարիքով ու հոգնած են թվում։ Այս հայտարարությունն արել են բրիտանացի գիտնականները եւ նույնիսկ հստակ ժամ են նշել՝ 15.30։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թուլյ սեռի ներկայացուցիչների 12% -ը չորեքշաբթին համարում է շաբաթվա ամենասթրեսային օրը։ Հենց այդ օրն է էներգիայի մակարդակը հասնում նվազագույնի, իսկ աշխատանքային սթրեսը, ընդհակառակը, աճում է։ Կանանց մեկ քառորդը խոստովանել է, որ շաբաթվա մեջ մի քանի անգամ զգում է սթրեսի ճնշումը, իսկ հարցվածների 19% -ը բողոքել է չորեքշաբթի օրվա կեսօրին ուժերի խիստ անկումից։ Վերջինիս, ինչպես նաեւ վատ տրամադրության դեմ կանայք նախընտրում են պայքարել՝ օգտագործելով շատ նախուտեստ ու քաղցրավենիք, հաղորդում է MedikForum-ը։

Հետաքրքիր է, որ շաբաթվա ամենաերջանիկ օրն ուրբաթն է, քանի որ առջեւում երկար սպասված հանգստյան օրերն են։ Փորձագետները խորհուրդ են տալիս կանանց նվազեցնել հանգստյան օրերին ոգելից խմիչքների օգտագործումը՝ չորեքշաբթի օրվանից չվախենալու համար։ Պարզվել է, որ շաբաթ եւ կիրակի օրերին ալկոհոլային խմիչքներ օգտագործում է հարցման մասնակից կանանց 45% -ը։



© NEWS.am STYLE