Երգող հայ դերասանների Top-տասնյակը

11:43   2 հոկտեմբերի, 2015

Ֆիլմերում և, հատկապես, հեռուստասերիալներում հաճախ կարելի է տեսնել արդեն սիրված երգիչների, ովքեր չնայած չունեն դերասանական կրթություն` փոխարենը կարող են հեռուստասերիալի հանդեպ հետաքրքրություն առաջացնել կամ էլ` իրենց երկրպագուների միջոցով ապահովել մեծ դիտողականություն:

Շատերը բողոքում են այն բանի դեմ, որ իրական դերասանները, երբեմն, անգործ են մնում մասնագիտությամբ «չդերասանների» պատճառով: 

Դե ինչ, սիրելի երգիչներ, զգուշացեք, քանի որ կան ձայնային տվյալներով օժտված դերասաններ, ովքեր, միգուցե, մի օր ձեր փոխարեն երգեն, չնայած NEWS.am STYLE-ի  տասնյակում ընդգրկված դերասանների մի մասն արդեն վաղուց նաև երգիչներ են…

Աշոտ Ղազարյան

Աշոտ Ղազարյանի մասին երկար պետք չէ խոսել. Նա վաղուց է կայացած թե՛ որպես դերասան, թե՛ որպես երգիչ:

Ավո Խալաթյան

Ավո Խալաթյանի երգելու տաղանդին շատերը ծանոթացան «2 աստղ» նախագծի շրջանակներում, որտեղ նրա աստղային զույգը կինն էր` Նունե Եսայանը:

Ռիչարդ Մադլենյան

Ռիչարդ Մադլենյանը ոչ միայն նկարահանվում է ֆիլմերում, նա նաև գրում է երգեր, որոնք երբեմն հենց ինքն է կատարում: Նրա երգերից շատերը կատարում են նաև մեր երգարվեստի այլ ներկայացուցիչներ:

Արման Նշանյան

Տաղանդավոր դերասաններ Ժան Նշանյանի և Շաքե Թուխմանյանի որդին ծնողներից ժառանգել է դերասանական տաղանդը և ոչ միայն… նա նաև երգում է, այն էլ` դասական ժանրում:

Դավիթ Սեխպեյան

Նախկինում սերիալներում հաճախակի հանդես եկող դերասան Դավիթ Սեխպեյանը բացի նկարահանվելուց նաև նվագում է կիթառ և երգում է: Ստորև ներկայացրած ստեղծագործությունը գրել է հենց դերասանը:

Խորեն Լևոնյան

Խորեն Լևոնյանին սկզբում ճանաչեցինք որպես տաղանդավոր դերասանի: Հետագայում բացահայտվեց Խորենի տաղանդի մյուս կղմը` նա նաև երգում է:

 

Նազենի Հովհաննիսյան

Վերջին շրջանում, դերասանուհի, հաղորդավարուհի և, պարզապես, գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանն իր երկրպագուներին հաճախ է ուրախացնում նաև իր երաժշտական կատարումներով: Դերասանուհին, հատկապես, կիսվում է իր և Արսեն Սաֆարյանի իմպրովիզներով:

Անի Երանյան

Քչերը կհիշեն, բայց Անի Երանյանը շոու-բիզնես մոտք գործեց հենց այս երգով և տեսահոլովակով:

Արսեն Գրիգորյան

Ժամանակին շատերին զարմացրեց նաև «Ռուբիկոն» հաղորդաշարի հաղորդավար, դերասան Արսեն Գրիգորյանի` «խուճուճ» Արսենի երգելու կարողությունը: Դերասանը չանտեսեց իր տաղանդը և, պարբերաբար, հանդիատեսին ներկայացավ յուրահատուկ և գունավոր երգերով ու տեսահոլովակներով: Սակայն վերջին շրջանում Արսենն այդ առումով, կարծես թե, պասիվ է…

 

Անահիտ Կիրակոսյան

Անահիտ Կիրակոսյանի երգելու ունակությանը հանդիսատեսը ծանոթացավ նախագծերից մեկի շրջանակներում: Իսկ այս տարի Անահիտն իր ամուսնուն անակնկալ մատուցեց` հեղինակայի երգի և տեսահոլովակի տեսքով:

 

 

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE