Sepultura ռոք խումբը Երեւանը ներառել է իր համաշխարհային շրջագայության մեջ

14:15   2 հոկտեմբերի, 2015

Մենք արդեն գրել ենք, որ Հայաստան է այցելելու Sepultura բրազիլական աշխարհահռչակ ռոք խումբը: Այժմ մեզ հայտնի են դարձել այդ այցելության որոշ մանրամասներ: Այն  կազմակերպել են Zhesht Events-ը եւ Tomsarkgh.am-ը:

«Մենք երկար մտածում էինք, թե նշանավոր խմբերից որին հրավիրենք Հայաստան, հաշվի առնելով այն փաստը, որ այդ խումբը պետք է հետաքրքիր լինի ռոքի թե մեծահասակ, թե երիտասարդ երկրպագուներին: Մեր առաջարկը համընկավ խմբի 30 ամյակի տոնակատարություններին: Ինչպես հայտնի է՝ Sepultura-ն հիմա համաշխարհային շրջագայության մեջ է, ու մենք կարողացանք այնպես անել, որ նրանք նաեւ Երեւան այցելեն: Նշեմ, որ նրանք ուրախությամբ ընդունեցին մեր առաջարկը»,- նշեց Zhesht Events-ի հիմնադիր Արսեն Հակոբյանը:

Կազմվելով 1984 թվականին, Sepultura-ն կանգնած է thrash metal ոճի ակունքներում և մեթալ ասպարեզում համարվում է կարևորագույն խմբերից մեկը, ունենալով հսկայական ազդեցություն ոճի կայացման հարցում։ 90ականներին թողարկված Chaos AD և Roots սկավառակներով խումբը նորամուծություն մցրեց իրենց հնչեղության մեջ, սկսելով օգտագործել Բրազիլական/Լատինական ազգային ռիթմեր և մեղեդիներ, ինչով ոչ միայն նոր շունչ տվեց արդեն կայացած ժանրին, այլ նաև մեծ ներդրում ունեցավ նոր ենթաժանրերի (Nu metal, Metalcore) կայացման գործում։ Խումբը հիմա էլ ակտիվ գործունեություն է ծավալում, մինչ օրս թողարկել է 13 սկավառակ և մեծ համբավ է վայելում ողջ աշխարհում, առաջնորդելով առաջատար միջազգային երաժշտական փառատոնները:



© NEWS.am STYLE