Համացանցում հայտնվել է Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի թրեյլերը

17:37   2 հոկտեմբերի, 2015

Համացանցում հայտնվել է Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի թրեյլերը: Ժապավենում գլխավոր դերերը կատարել են Ռենատա Լիտվինովան, Միխայիլ Եֆրեմովը, Եվգենի Ցիգանովը, Յուլիա Սնիգիրը, Վլադիմիր Մաշկովը եւ այլ աստղեր: 

Ինչ վերաբերում է «Սիրո մասին» նախագծի սյուժեին, ապա ֆիլմի հերոսները ամեն կերպ փորձում են գտնել «Ի՞նչ է սերը» հարցի պատասխանը:

Երիտասարդ զույգ, որը նախընտրում է ապրել ճապոնական անիմե-պերսոնաժների կերպարներով: Քարտուղարուհի, որն անպարկեշտ առաջարկ է ստացել իր ղեկավարից: ճապոնուհի, որը Մոսկվա է ժամանել ՝ որոնեով իր համար ռուս տղամարդու... Ամենատարբեր իրադարձությունների թելերն իրար են հյուսելու այս մարդկանց ճակատագրերը:



© NEWS.am STYLE